понедельник, 1 декабря 2014 г.

       CHEMI SOPLIS ISTORIA    ( SABATLO ).

1918cels Azerbaijanidan gamoiqcnen somxebi,Alazanze gadmosuli xalxi tavshesaparisi naxes Saqartvelos micaze. bevri somexi daxoces tatrebma,zogi Alazanze gadmosvlisas daixcho.
Nuxis  guberniashi mashin iyo 17 somxuri sopeli. Gamoqceuli xalxi zogi tatarma mokla Alaznis piras, zogi deda ki shvili tviton chaagdo cyalshi uprosi shvilebis gadasarchenad. imitom rom bavshvis tirilze tatrebi igebdnen tu sad imalebodnen somxebi.magram somex lamaz gogonebs ki iparavdnen da ojaxebs hqmnidnen.mitovili  tavianti saxlkari,sawyal xalxs egonat rom cota xanshi dawynardeba es yvelaperi da dabrundebian tavianti saxlebshi magitomac dasaxldnen Alaznis piras.mashin ki somxebma arc ki icodnen rom es mtroba didxavs gagrdzeldeba.
Pirvelad aq chamovidnen Avagianebi 3dzmani da daiwyes aq cxovreba.Nela-nela gaqceuli somxebi sheuertdnen mat.Zogi Qedebidan, zogi ki Sasomxetshi iyo gadasuli magram dabrunda ukan,tavianti xalxtan da ase daarsda sopeli, romlis saxelic daarqves Sabatlo,Witeli Sabatlo.imitom ro Avaqianebi iyvnen gamoqceuli Sabatlo soplidan da witeli imitom rom xaxli iyo daxvretili dzalian bevri.
Xalxi cxovrobda mashin  gjoxebit dawnul patara saxlebshi.
       Gavrcelebuili kolmeurneoba male Sabatloshic movida.
1922 wels daarsda Stepan Shahumianis saxelobit kolmeurneoba.Zogs dzroxa mohyavda kolmeurneobashi,zogs kamechi,zogs kide xisgan gaketebuli gutani.Nel-nela xalxi gawevrianda kolmeurneobashi.Dzalian mdzimed itanda xalxi sihgaribes.
1941wels germaniis meore msoplios omis dros soplis axalgazrdebi ixeben monawileobas.magram bevri matgani ugzakvlod ikargeba,18i axalgazrda ixupeba.Mat saxsovrad soplis centrshi agebulia memoriali.Omis veteranebidan dxemde  cxovrobs sopelshi GRIGOR TOVMASIANIA.
Msoplio omis shemdeg chven sopels dzalian gauchirda.Nel-nela xalxi gons modioda gadatanili ubedurebidan.
Daiwyes xorblis tesva,ashenda permebi da aguris qarxana.Xalxi gamovida miwis saxlebidan da aashena aguris saxlebi.Kolmeurneoba arsebobda 1996 wlamde.Mere kerdzod iyides miwebi,permebi da sxva shenoba-nagebobebi.
Dxes chvens sopelshi mshvidad cxovroben somxebi,tatrebi,acharlebi, sxva da sxva eris da rwmunebis xalxi.
Xmertma  mshvidoba mogvces --- chvenc da dedamicaze mcxovrebi yvela xalxs!!!

                                                       A M I N!!!
                                                                                SOFELI SABATLOS SAJARO 
                                                                              SKOLIS XI KLASIS MOSWAVLE                                                                                              HARUT ARUSTAMYAN .........
                                         


    Կախեթիի Արևելյան Վրաստանի  հարավ արևելյան ծայրում   Ալազան գետից 1-2 կմ հեռավորության վրա 1923թվականից ի վեր գոյություն ունի մի գյուղ, որի անունն է Սաբաթլո( Կարմիր Սաբաթլո):
Բայց ինչ հանգամանքներում և ինչու է մի հայկական գյուղ ծնունդ առել մի այնպիսի վայրում,  որին ամենամոտ գյուղերը՝ վրացաբնակ և թրքաբնակ, հեռու են տասնյակ կիլոմետրերով:
Դրա պատասխանը ստանալու համար ստիպված ենք թերթել տասնյակ տարիների վաղեմություն ունեցող անցքերն  արձանագրած վավերագրերը:
Մինչև 1918 թվականը Ադրբեջանի Շաքիի գավառում 17 հայաբնակ գյուղ կար , որոնցից մեկը Սաբաթլոն էր: Գյուղերի բնակչության նախնիները գաղթած էին Արցախի Ջրաբերդ ,Խաչեն գավառներից: Վերջինս գավառի առավել մարդաշատ գյուղերից էր: 1914 թվականին գյուղն ուներ 2270 բնակիչ: ՈՒներ նաև Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի: Բայց ինչպես ողջ երկրամասի ,այնպես էլ Սաբաթլո գյուղի հայությանը նույնպես վիճակված չէր խաղաղ գոյատևել: 
   1918 թվականի հուլիսի սկզբին Շաքիի գավառ ներխուժած օսմանյան բանակի զորամիավորումները հասան նաև Սաբաթլո: Միանալով հարևան գյուղերի գաղթականներին, Սաբաթլոյի բնակիչները փախչում են դեպի Ալազան գետը: Ճանապարհին նույնպես ենթարկվում են հարձակման: Կոտորածից մի կերպ փրկվածները փորձում են լողալով անցնել Ալազանը: Մի մասը խեղդվում է Ալազանում,  գեղեցիկ աղջիկներին գերեվարվում են:  Մի կերպ ճողոպրելով գաղթականները հասնում են Սիղնաղի գավառի Ցարսկիե Կոլոդցի (այժմ Դեդոփլիսծղարո) ավանը: 

Մեկ ամսից հետո, երբ խաղաղություն էր հաստատվե,լ սաբաթլոյեցիները որոշում են վերադառնալ ետ, սակայն Սաբաթլո չհասած ենթարկվում են թալանի ու բռնությունների, ընկնում սովի ու հիվանդությունների ճիրանը: Ասկյարները կոտորում են տղամարդկանց, իսկ կանանց ու օրիորդներին բաժանում իրար մեջ:Մեկ այլ աղբյուրից իմանում ենք, որ սաբաթլոյեցիների և հարևան Չարղաթ, Դաշբուլաղ ,Գյոլբուլաղ, Թարաք գյուղերից հրաշքով փրկված սակավաթիվ հայերի (246 ընտանիք 834 շունչ)1919 թվականին հաջողվում է անցնել Հայաստանի Հանրապետության տարածքն ու կառավարությունից բնակության համար տեղ ստանալ Էջմիածնի կացարանից 5 վերստ հեռավորության վրա գտնվող նախկինում թրքաբնակ Քյոլանլու գյուղում: Հայաստան  հասած Սաբաթլոյեցիների մի մասն էլ բնակություն է հաստատում Արաքսի աջ կողմում,  Սուրմալու գավառի Կարակոյունլու սահմանամերձ գյուղում: Սակայն այս գյուղն էլ 1 տարի հետո ստիպված եղան թողնել, որովհետև թուրքերը գրավեցին Սուրմալոուն: Սաբաթլոյեցիների մի փոքր մասն էլ, որոնք 1918 թվականին անցել էին Ցարսկիե Կոլոդցի  մի քանի ծանրագույն տարիներ անցկացնելուց հետո 1923 թվականին հիմնեցին ցայսօր հայաբնակ գյուցը ,որը իրենց կորուսյալ հայրենի գյուղի անունով կոչեցին Կարմիր Սաբաթլո: Կարմիր, որովհետև գյուղը ստեղծվել է արյան հեղեղի միջով: Գյուղի տարածք առաջին անգամ ոտք դրեցին Ավագյան եղբայրները: Դա 1922 թվականին է: Հիմնական բնակչությունը հավաքվեց 1923 թվականին:Համատարած կոլեկտիվացումը հասնում է նաև Կարմիր Սաբաթլո գյուղը: 1923 թվականին ստեղծվում է Սաբաթլոյի Ստեփան Շահումյանի անվան կոլտնտեսությունը: Մեկը կով էր բերում մտնում կոլտնտեսություն , մյուսը եզ ,մեկը գոմեշ,մյուսը արօր և այդպես շարունակ: Գյուղի մի մասը մտնում է կոլտնտեսություն,  մի մասը մի քիչ ուշացումով, մի մասն էլ մնում է անհատ: Շատ դժվար տարիներ են ունենում: 1941թ. սկսվում է հայրենական մեծ պատերազմը: Այդ պատերազմից անմասն չի մնում նաև մեր գյուղը: Տանում են պատերազմ մեր գյուղի երիտասարդներին: Այդ պատերազմում անհայտ կորչում և զոհվում են 18 սաբաթլոյեցիներ, որոնց հիշատակին գյուղի կենտրոնում կառուցված է հուշարձան-կոթող: Մի  մասը վերադառնում են գյուղ: Վերադարձածներից այսօրվա դրությամբ կենդանի է միայն ԳՐԻԳՈՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:
Պատերազմից հետո կամաց-կամաց կարգավորվում է գյուղացիների վիճակը: Կոլտնտեսությունում ստեղծվում են ֆերմաներ, աղյուս-կղմինդրի գործարան: Մարդիկ գետնափոր տներից դուրս են գալիս և ապրում մեծ և լուսավոր տներում: Կոլտնտեսությունը գոյատևել է մինչև 1996 թվականը: Դրանից հետո սկսվել է սեփականություն: Այսօրվա դրությամբ մեր գյուղում կողք-կողքի համերաշխ ապրում են տարբեր ազգի և հավատքի ժողովուրդներ:  


                                                    

Комментариев нет:

Отправить комментарий