Վրաստանը բազմազգ երկիր է:Այստեղ ապրում են տարբեր ազգեր,որոնց
թվում ենք նաև մենք`հայերս:Ես ինձ երջանիկ եմ համարում,որ ապրում եմ Վրաստանի գեղատեսիլ
վայրերից մեկում`Դեդոփլիսծղարոյի շրջանի Սաբաթլո գյուղում:Գյուղը
հրաշալի բնություն ունի,հատկապես այն ավելի
գեղեցիկ է երևում,երբ նայում ես սարերից:Մեր
առջև իր ողջ գեղեցկությամբ փռված է Վրաստանի
ամենաերկար գետը` Ալազանը:Ալազանը ոչ միայն գեղեցիկ է տեսքով,այլև հարուստ է իր բազմատեսակ
ու համեղ ձկներով:Ալազան գետից փոքր ինչ հեռու գտնվում է մի աղբյուր,որի ջուրը բուժիչ հատկություններ
ունի:Աղբյուրը կոչվում է Ղոթուրբլաղ:Ամռանը Ալազանը իր հյուրընկալ գիրկն է կանչում ոչ միայն սաբաթլոյեցիներին,այլև բազմաթիվ
հյուրերի,որոնք իրենց հանգիստը գերադասում են անցկացնել Սաբաթլոյում:
სევაკ აღაჯანიან
სოფელ საბათლოს საჯარო სკოლა ,IX კლასი
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий